ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Իրատես de facto»-ն` Աբու Դաբիում

«Իրատես de facto»-ն`  Աբու Դաբիում
26.04.2013 | 01:04

Սիրելի ընթերցողնե՛ր, 2012-ի սեպտեմբերից Աբու Դաբիում գործում է «Իրատես de facto»-ի թղթակցական կետը: Այս կարճ ժամանակահատվածում մենք անդրադարձել ենք ԱՄԷ-ի կյանքին առնչվող բազմաթիվ թեմաների` հեռահաղորդակցություն, ջրամատակարարում, կանաչապատում, տրանսպորտ, ձկնորսություն, առևտրի կենտրոններ, ազգային հագուստ, տեսարժան վայրեր, հնագիտական տեղավայրեր, կառուցապատման նախագծեր, զուգահեռաբար անդրադարձել ենք նաև ԱՄԷ-ի հայ համայնքի առօրյային, լուսաբանել համայնքային միջոցառումները, ներկայացրել հարցազրույցներ համայնքի տարբեր օղակներում գործունեություն ծավալող անձանց հետ: Վերջերս լսեցինք նաև մեր աշխատանքը գնահատող խոսքեր: Մասնավորապես ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հետևյալ կարծիքն է արտահայտել. «Շնորհակալություն պետք է հայտնել ԱՄԷ-ում գործող «Իրատես de facto»-ի թղթակցական կետին` ԱՄԷ-ի և հայ համայնքի կյանքը հետևողականորեն ներկայացնելու համար»:
Պետք է տեղեկացնենք, որ այսուհետ կարող եք մեր թղթակցական կետի գործունեությանը հետևել http://www.facebook.com/abudhabi.irates էջում: ՈՒրախ կլինենք նաև պատասխանելու համայնքի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերին, լսելու կարծիքներ մեր գործունեության վերաբերյալ:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ